Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Ինչո՞վ է «Երևան Սիթի»-ն տարբերվում ԵՊՀ-ից

Ինչո՞վ է «Երևան Սիթի»-ն տարբերվում ԵՊՀ-ից
25.10.2024 | 10:40

Տասնյակ տարիներ «Երևան Սիթի»-ի սեփականատեր Ա.Ս-ն «Ալեքս գրիգ»-ի արտադրության MacAlex անվանմամբ վիսկին արտահանում է Իրաք, մեծ մասը` Քուրդիստան: Ավելին` ըստ որոշ տեղեկությունների, Ա.Ս-ն Քուրդիստանում գործարան է կառուցել(ում), որտեղ օղի և վիսկի է արտադրում(ելու):

ԵՊՀ այսրոպեական ռեկտոր Հ.Հ.-ն ազդարարում է, որ ԵՊՀ-ն այսուհետ ճանաչվելու է Իրաքի կողմից: Իրաքում կա թվով 30 պետական բուհ, որոնցից կեսը գտնվում են Քուրդիստանում: Դա նշանակում է, որ ԵՊՀ-ի առջև մեծ հորիզոններ են բացվում: Չեմ կարծում, որ ԵՊՀ-ն Իրաք վիսկի կամ օղի արտահանի: Ավելին` գրեթե բացառում եմ ԵՊՀ-ի կողմից Իրաքում վիսկու կամ օղու արտադրամասի կառուցումը:

Սակայն, մեծ է հավանականությունը, որ ԵՊՀ-ն Իրաք, ավելի ճիշտ` Քուրդիստան, սորոսականություն, գրագողություն, ինչպես նաև խաբեությամբ սնանկ ճանաչվելու և սեփական երեխաներին ալիմենտ չտալու գաղափարներն արտահանի:

Մեղք են իրաքցիներն ու քրդերը:

Ավելի լավ չէ՞ր լինի, որ հանգիստ վիսկին և օղին վայելեին:

Իսկ մեզ համար շատ ավելի լավ կլինի, որ ԵՊՀ-ն տեղափոխվի, ենթադրենք` Սուլեյմանիա:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 8031

Մեկնաբանություններ